Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են "Պրոֆ Ալ" սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն, Մենք, Օ2 Գարդենս) Օ2 Գարդենս կայքով (այսուհետ նաև՝ Կայք) Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
Կայքում տեղադրված ամբողջ տեղեկատվությունը պաշտպանվում է հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով եւ ենթակա չէ վերարտադրության որեւէ մեկի կողմից որեւէ ձեւով՝ առանց Ընկերության համաձայնության։ Լուսանկարները կամ տեսանյութերը, գրաֆիկական պատկերները, որոնք կրում են Ընկերության լոգոտիպը, բացառապես Ընկերության սեփականությունն են եւ պաշտպանվում են հեղինակային իրավունքի մասին ՀՀ օրենսդրությամբ եւ միջազգային համաձայնագրերով: Արգելվում է դրանց վերարտադրությունը առանց համապատասխան հղման:
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն օգտագործման պայմանները, ինչպես նաև Կայքում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները (այսուհետ նաև՝ Պայմաններ) և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների հաճախորդ եք, Կայքի բաժանորդագրված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները: Պայմանների փոփոխության դեպքում Ընկերությունը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Նոր պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, Բաժանորդագրվելը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
ԳԼՈՒԽ 2. Կայքում բաժանորդագրվելու կարգը