Վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` անկանխիկ կամ կանխիկ:
Առցանց պատվերների դեպքում վճարումը իրականացվում է վճարային քարտով կամ ԻԴՐԱՄ (IDram) էլեկտրոնային վճարման համակարգով կամ փոխանցման միջոցով։ Քարտով վճարման համար սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Ցուցասրահում պատվերը ձևակերպելու դեպքում, վճարումը հնարավոր է իրականացնել նաև կանխիկ եղանակով։ Բոլոր վճարումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Առցանց գնումներ կատարելիս, պատվիրատուի կողմից տրամադրված բոլոր անձնական տվյալները մեր Ընկերության կողմից պահվում և մշակվում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Երևան քաղաքում մինչև 50.000 դրամ արժեք ունեցող բոլոր պատվերների դեպքում առաքման արժեքը կազմում է 2000 դրամ, իսկ 50.000 դրամից ավելի արժեք ունեցող բոլոր պատվերների դեպքում՝ առաքման արժեքը ներառվում է պատվերի արժեքի մեջ։
Առաքման պահին` ապրանքը ստանալիս, անհրաժեշտ է ստուգել ապրանքների համապատասխանությունը պատվերին, ապրանքների տեսքը, քանակը: Պատվերը հանձնվում է միայն անձամբ պատվիրատուին, որի համար առաքիչն իրավունք ունի պահանջելու որևէ անձը հաստատող փաստաթուղթ: Պատվերը համարվում է կատարված պատվիրատուի կողմից ստացական թերթիկը ստորագրելու դեպքում, ինչը համարվում է, որ ապրանքը համապատասխանում է իր պատվերին և պատվիրատուն որևէ առարկություն չունի դրա նկատմամբ։ Պատվիրատուի կողմից ստացված ապրանքները փոխանակման կամ վերադարձման ենթակա չեն։