Վճարումը կարելի է իրականացնել երկու եղանակով` անկանխիկ կամ կանխիկ:
Առցանց պատվերների դեպքում վճարումը իրականացվում է վճարային քարտով կամ ԻԴՐԱՄ (IDram) էլեկտրոնային վճարման համակարգով կամ փոխանցման միջոցով։ Քարտով վճարման համար սպասարկվում են ARCA, Visa և Master Card ունեցող քարտապանները: Ցուցասրահում պատվերը ձևակերպելու դեպքում, վճարումը հնարավոր է իրականացնել նաև կանխիկ եղանակով։ Բոլոր վճարումներն իրականացվում են միայն ՀՀ դրամով: Կայքում ներկայացված ապրանքների գները վերջնական են և ներառում են բոլոր հարկերը:
Առցանց գնումներ կատարելիս, պատվիրատուի կողմից տրամադրված բոլոր անձնական տվյալները մեր Ընկերության կողմից պահվում և մշակվում են ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Առաքումն իրականացվում է միայն ՀՀ տարածքում: Պատվերները ձևակերպվում են յուրաքանչյուր օր, առցանց, սակայն առաքումն իրականացվում է 3-5 աշխատանքային օրվա ընթացքում՝ վճարումը հաստատվելուց հետո։ Առաքումն իրականացվում է մինչև 20։00։ Պատվերներն առաքվում են հաճախորդի կողմից պատվերի ձևակերպման ժամանակ նշված հասցեով։